ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ավստրիան շփոթել Է Ավստրալիայի հետ
International newsՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ելույթ ունենալով Վիեննայի խորհրդաժողովում, Ավստրիան շփոթել Է Ավստրալիայի հետ, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press-ին: Շնորհակալություն հայտնելով ընդունող կողմին՝ Պան Գի Մունը Ավստրիայի փոխարեն Ավստրալիային Է շնորհակալություն Է հայտնել խորհրդաժողովը կազմակերպելու համար:
Ավելի ուշ գլխավոր քարտուղարը պարզաբանել Է, որ դա ընդամենը վրիպախոսություն Է եղել: Մամուլի ասուլիսի ժամանակ Պան Գի Մունը ներողություն Է խնդրել, նշելով, թե ինքը լավ գիտե, որ «Ավստրիայում կենգուրուներ չկան»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջին քաղաքական գործիչը չԷ, որը շփոթել Է երկու պետությունների անվանումները: 2007 թվականին Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ)' Սիդնեյում անցկացված գագաթնաժողովում ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշը, ավստրալական զորքերն «ավստրիական» Է անվանել՝ խոսելով Ավստրալիայի վարչապետի Իրաք կատարած այցի մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: