Ջիգարխանյանի թատրոնն աշխատում Է սովորական ռեժիմով. աղբյուր
CultureԱրմեն Ջիգարխանյանի թատրոնն աշխատում Է սովորական ռեժիմով: Հոկտեմբերի 26-ին ցուցադրվելու Է «Մեզ սպասում են հեռու հեռվում, ոչ այստեղ» ներկայացումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 25-ին ՏԱՍՍ-ին հայտնել իրադրությանը ծանոթ մի աղբյուր:
Գործակալության զրուցակիցը հերքել Է առանձին ԶԼՄ-ների այն հաղորդումները, թե Ջիգարխանյանի թատրոնը զավթվել Է ռեյդերների կողմից: «Ինչ իմաստ ունի նման լուրերի տարածումը»: Ոչ մի զավթում Էլ չկա: Եկեք թատրոն, եւ ինքներդ կհամոզվեք դրանում»,- ասել Է նա: Աղբյուրի խոսքով՝ Ջիգարխանյանն ինքը ողջ-առողջ Է, բայց շատ վշտացած Է իր անվան շուրջ բարձրացված աղմուկից: «Այդ լուրերում, որոնք չեն հապաղել տարածել ԶԼՄ-ները, շատ բան հորինված Է ու բացահայտ սուտ»,- պարզաբանել Է գործակալության զրուցակիցը:
Դրա հետ մեկտեղ նա ընդունել Է, որ տեղի Է ունեցել «մարդկային դրամա»: «Մարդիկ բաժանվել են (խոսքը վերաբերում Է Ջիգարխանյանի նախկին կնոջը՝ 38-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայային): Այսօր Արմեն Բորիսովիչն իրերը վերցրել Է այն բնակարանից, որտեղ ապրում Էր Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի հետ»,- ասել Է նա: «Ոչ ես, ոչ նա խոսելու ցանկություն չունեցանք: Մենք բացարձակապես օտար մարդիկ ենք»,- Ջիգարխանյանի խոսքը մեջբերել Է ՏԱՍՍ-ի զրուցակիցը:
Նա նաեւ փոխանցել Է Ջիգարխանյանի ցանկությունը՝ վերջ դնելու իր անվան ու իր թատրոնի շուրջը ծավալված ստի արշավին: «Ներկայում Արմեն Բորիսովիչը գտնվում Է թատրոնում, այնտեղ նա հանգստի սենյակ ունի, որտեղ եւ գիշերում Է»,- պարզաբանել Է աղբյուրը: «Արմեն Բորիսովիչը պնդում Է, որ թատրոնում իրեն հոգեբանորեն ավելի հանգիստ Է զգում,-շարունակել Է նա:
Դա միակ բանն Է, որ մնացել Է ինձ,- ասում Է Ջիգարխանյանը: Նրա կողքին Է բուժքույրը, որն ապահովում Է դերասանին անհրաժեշտ բուժընթացը»: Սակայն արդեն վաղը, գործակալության զրուցակցի խոսքով, Ջիգարխանյանը տեղափոխվելու Է նրա համար վարձակալված բնակարան:
Ինչ վերաբերում Է թատրոնին, ապա Ջիգարխանյանն ակնկալում Է Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի աջակցությունը:«Թատրոնին անհրաժեշտ Է նոր տնօրեն (ավելի վաղ այդ պաշտոնն զբաղեցնում Էր Ջիգարխանյանի նախկին կինը)»,- հավելել Է գործակալության զրուցակիցը:
Թատրոնի եւ կինոյի նշանավոր դերասանը հոկտեմբերի 10-ին հոսպիտալացվել Է Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոցում, նրա վիճակը գնահատվել Է միջին ծանրության: Նշվել Է, որ 82-ամյա արտիստը հիվանդանոց Է ընդունվել մասնավոր կարգով՝ առանց փաստաթղթերի եւ խնդրել Է իր առողջական վիճակի մասին չհայտնել ոչ ոքի, ներառյալ կնոջը: ԶԼՄ-ները հայտնել են դերասանի ամուսնալուծվելու մտադրության մասին: Ջիգարխանյանը պատմել Է, որ իր կինը «շատ ցավ» Է պատճառել իրեն, եւ ինքը պատրաստ չԷ ներել նրան: