Մոգերինին կասկածում Է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների քաղաքական արդյունավետությանը
International newsԵվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին կասկածում Է, որ ՌԴ-ի դեմ սահմանված ԵՄ-ի պատժամիջոցները կգործեն քաղաքական առումով, ինչի մասին նա հայտնել Է Le Monde թերթին տված հարցազրույցում:
«Պատժամիջոցները կարող են մնալ ուժի մեջ, ավելանալ կամ պակասել՝ կախված տեղերում տիրող իրադրությունից: Տնտեսական առումով դրանք գործում են: Քաղաքական առումով դրանց արդյունավետության հարցը վիճելի Է: Ես ցանկանում եմ հարցնել՝ կարող են արդյոք դրանք փոխել Ռուսաստանի իշխանության դիրքորոշումը: Հարցը բաց Է մնում. դրան կարող Է պատասխանել միայն այդ իշխանությունը: Սակայն եվրոպացիներին նույնպես հարկ կլինի դրան պատասխանել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հավելել Է Մոգերինին:
Ավելի վաղ նա հայտարարել Է, որ ԴԺՀ-ում եւ ԼԺՀ-ում տեղի ունեցած ընտրություններն անօրինական են եւ խոչընդոտ են ճգնաժամի կարգավորման համար:
Ինչպես սպասվում Է, ԵՄ-ի քաղաքականության եւ անվտանգության կոմիտեն, որը նիստեր Է գումարում Եվրամիությանն առընթեր դեսպանների մակարդակով, կքննարկի Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում կայացած ընտրությունները եւ Ուկրաինայի մյուս իրադարձությունները:
Քաղաքականության եւ անվտանգության կոմիտեն կարող Է ԵՄ-ի ընդհանուր դիրքորոշումն արտահայտել այն հարցերի վերաբերյալ, որոնք մտնում են նրա իրավասության մեջ, բայց արտաքին քաղաքականության վերաբերյալ որոշումներ չի ընդունում ԵՄ-ի Խորհրդի մակարդակով, ինչպես որ դա անում Է Մշտական ներկայացուցիչների կոմիտեն (Coreper)՝ Եվրախորհրդի համապատասխան մանդատի առկայության դեպքում:
Դրա հետ մեկտեղ նա կարող Է հանձնարարել ԵՄ-ի աշխատանքային խմբերին՝ հետագա գործողություններ մշակել այս կամ այն հարցի վերաբերյալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: