Հայտնի է ՄՅՈւ-ի մրցակիցն Անգլիայի լիգայի Գավաթի խաղարկությունում
SportԱյսօր` հոկտեմբերի 26-ին կայացել է Անգլիայի լիգայի Գավաթի 2017/18թթ. խաղարկության քառորդ եզրափակչի վիճակահանությունը:
Քառորդ եզրափակչում կհանդիպեն.
«Չելսի»-«Բորնմութ»
«Արսենալ»-«Վեսթ Հեմ»
«Լեսթեր»-«Մանչեսթեր Սիթի»
«Բրիսթոլ Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ»
Նշենք, որ քառորդ եզրափակչի հանդիպումները տեղի կունենան դեկտեմբերի 18-ից սկսվող շաբաթում:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում տիտղոսը նվաճել էր «Մանչեսթեր Յունայթեդը»: