Բնակչի դին հայտնաբերվել է տանը
SocietyՀոկտեմբերի 26-ին, ժամը 18:57-ին ահազանգ է ստացվել, որ Սանահին-Սարահարթ թաղամասի 1/12 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ պատշգամբի հատակին հայտնաբերել՝ 1936 թ. ծնված Ս. Ա.-ի դին: