Արտուրո Վիդալի արկածները շարունակվում են
SportՄյունխենի «Բավարիայի» չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը հերթական անգամ հայտնվել է տհաճ իրավիճակում, գրում է Sport1.de-ն:
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ի գիշերը Մյունխենի Crown՛s Club գիշերային ակումբում, որտեղ Վիդալն այցելել է իր եղբայր Սանդրինոյի եւ ընկերների հետ:
Գիշերվա ուշ ժամին ակումբում սկսվել է ծեծկռտուք, որի մասին հաղորդում է եղել ոստիկանություն: Բախման ժամանակ այցելուներից մեկը շշով հարված է ստացել գլխին: Ակումբի տնօրենը հայտնել է, որ հարվածողը Վիդալը չի եղել: Մյունխենի ոստիկանությունը հետաքննություն է սկսել միջադեպի առթիվ: «Բավարիան» դեռ պաշտոնապես չի արձագանքել այս միջադեպին: