Այդ անիծյալ 27-ը
Analysis18 տարի է անցել հայտնի դեպքերից։ Մինչ այժմ սակայն, շարունակվում է թեման մնա արդիական։ Սկսենք նրանից, որ համաշխարհային պատմության մեջ, պետական տեռորի նման օրինակներ քիչ կգտնեք։ ԱՄՆ-ում նախագահների սպանություն, Շվեդիայում՝ վարչապետի։ Բայց միաժամանակ՝ վարչապետի և ԱԺ նախագահի սպանություն, այդ թվում նաև մի շարք պատգամավորների, կտեսնենք միայն Հայաստանում։
Բնական է, որ թեման մնալու է արդիական, քանի դեռ բացահայտված չէ։ Նաիրի Հունանյանը և նրա՝ կասկածելի հանգամանքներում մահացած գործընկերները, միայն այսբերգի գագաթն են։ Իրական մեղավորները, ինչպես պնդում են շատերը, չեն պատժվել։ Այս իշխանությունների օրոք, նրանք դժվար թե պատժվեն։ Սա գիտեն բոլորը։ Ու կասկածները, թվում է թե հիմնավոր են։
Սակայն ինչու՞ է այս ամենը մնում արդիական։ Մի զգալի մասի կարծիքով, այդ օրն ասոսացվում է հայոց պետականության գլխատման հետ։ Գլխատում ասելով, նրանք նախ և առաջ ի նկատի ունեն Վազգեն Սարգսյանին։ Եթե անգամ, Սարգսյանի անձի և գործունեության նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ, սկսած խիստ բացասականից, վերջացրած խիստ դրականով, ապա մյուս նշանավոր գործչի՝ Կարեն Դեմիրճյանի պարագայում, կարծես տարակարծություններ շատ կան։
Այս հանգամանքների առումով, հայտնի ոճրագործության բացահայտումը և իրական հեղինակներին պատժելը, միշտ էլ մնում է օրվա խնդիր։ Մյուս կողմից, մենք անարժեք ենք դարձնում թեման, երբ շատ ենք շահարկում այն։ Հասարակության ականջը սովորում է այդ ամենին և նա պահանջատերից դառնում է լուռ լսող։
Հ. Գ.
Զարմանալի պատահականությամբ, նույն օրը կաթողիկոս դարձավ Գարեգին Բ-ն։
Զաբել Եսայան