Դոլարի փոխարժեքը կայուն է, իսկ եվրոն գահավիժել է
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, կազմել է 482.24 դրամ՝ նախորդ օրվա համեմատ մնացել է անփոփոխ: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 631.49 դրամ (նվազել է 5.65 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 561.04 դրամ (նվազել է 8.44 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.30 դրամ (նվազել է 0.06 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 263.11 դրամ, ոսկի՝ 19,748.7 դրամ, պլատին՝ 14,372.56։