Հայկական ստարտափը ստեղծում է համաշխարհային պահանջարկ ունեցող բիզնեսի ավտոմատացման ծրագիր
EconomicsՀայկական ստարտափ «Ֆակտումսոֆտ»-ը պայմանագիր է կնքել «Նորվեքս Սիստեմս» կանադական խոշոր խորհրդատվական ընկերության հետ, փոխարինելու համար նրանց մի շարք գործընկերների հնացած Ձեռնարկությունների
«Ֆակտումսոֆտ»-ը տրամադրում է ՁՌՊ վեբ հարթակ, որն ունի զանազան կոնֆիգուրացիաների ենթարկվելու հնարավորություն: Հարթակը պարունակում է բիզնես ոլորտների ստանդարտ տարրերի հարուստ գրադարան և հիմք է հանդիսանում ՁՌՊ լուծումներ ստանալու համար, որոնք ինտեգրված են և հատուկ հարմարեցված պատվիրատու կազմակերպություններին: «Ֆակտումսոֆտ»-ի ՁՌՊ հարթակը և լուծման աստիճանաբար իրականացման մոտեցումը այլընտրանք են հանդիսանում պատվերով ծրագրային ապահովման մշակման համար, ինչը թույլ է տալիս խնայել ժամանակ և գումար ինչպես նաև քչացնել ռիսկերը:
Համաշխարհային ՁՌՊ շուկան գնահատվում է 34 մլրդ. ԱՄՆ դոլար՝ աճելով տարեկան 7 տոկոսով: Շուկայի առաջատարներն են SAP-ը, Oracle-ը և Microsoft Dynamics-ը, որոնք հիմնականում սպասարկում են խոշոր բիզնեսը: Այդ պատճառով էլ ՁՌՊ լուծումները ավանդաբար ընկալվել են որպես միայն խոշոր ընկերություններին հասանելի թանկ հաճույք, մինչդեռ ավելի փոքր կազմակերպությունները ստիպված են եղել լուծել իրենց ավտոմատացման կարիքները պատրաստի, սահմանափակ ֆունկցիոնալությամբ լուծումներով: Այնուամենայնիվ, այսօր միջին շուկայի ընկերությունները զգում են կայուն բայց միևնույն ժամանակ ոչ ծանր ՁՌՊ լուծումների կարիք իրենց ռազմավարական նպատակներին հասնելու համար: «Ֆակտումսոֆտ»-ը միտված է լրացնելու ՁՌՊ ֆունկցիոնալության և ձեռնարկությունների կարիքների միջև գոյություն ունեցող այս բացը:
«Պարտադիր չէ լինել միլիարդներին հասնող շրջանառություն ունեցող ընկերություն սեփական ինտեգրված ՁՌՊ լուծում ունենալու համար»,- ասում է «Ֆակտումսոֆտ»-ի գործադիր տնօրեն Արման Մարգարյանը: Իսկ Մայքլ Սայդամը, «Նորվեքս Սիստեմս»-ի ՏՏ գծով ղեկավարը, նշում է, որ այս համագործակցությունը բացառիկ հնարավորություն է հայկական ստարտափը միջազգային ասպարեզ հանելու համար: