ԱՄՆ-ում հայ կին է մահացել՝ գնացքի տակ ընկնելով
SocietyԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի հայ բնակչուհին վրաերթի է ենթարկվել գնացքի կողմից եւ մահացել։ Բըրբենք քաղաքի ոստիկանությունը հայտնել է, որ մահացած կինը 34-ամյա Լիդիա Սավաջյանն է։ Այդ մասին հայտնում է Burbank Leader-ը։
Ըստ իրավապահների, կնոջը վթարի է ենթարկել Metrolink ընկերության գնացքը, Անտելոպ Վելլի 225 գծի վրա։ Սերժանտ Դերեք Գրինի փոխանցմամբ, երկաթուղու աշխատակիցը նկատել է Սավաջյանին՝ ռելսերի վրա նստած եւ ահազանգել է մոտեցող գնացքին, սակայն արդեն ուշ է եղել։
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու դեպքի հանգամանքները, ռելսերին նստած մնալու՝ կնոջ դրդապատճառները։