Yerevan, 20.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ջիգարխանյանի կինը պատմել է, թե ով է «ղեկավարում» դերասանին

TV

Ջիգարխանյանի կինը պատմել է, թե ով է «ղեկավարում» դերասանին

Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ձիով քայլ կատարեց։ Նա նշեց ամուսնու` հայտնի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի հետ տեղի ունեցած կոնֆլիկտի իրական մեղավորներին` նրան պոետիկ ուղերձ հղելով։

Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան «Ռոսիա» հեռուստաալիքով հեռարձակվող «Ուղիղ եթեր» ծրագրի շրջանակներում դիմել է ամուսնուն` ընթերցելով բանաստեղծ և դրամատուրգ Յուրի Ռիբչինսկու «Ժաննա դ’Արկ» պոեմից մի հատված։

Թատրոնի և կինոյի 82-ամյա լեգենդար դերասանի երիտասարդ կինը չի կարողանում հանդիպել ամուսնուն և զրուցել նրա հետ կամ գոնե հեռախոսազրույց ունենալ, քանի որ ամուսինը չի ցանկանում։

«Ես ամեն դեպքում ուզում էի Արմեն Բորիսովիչին անձամբ դիմել… Հույս ունեմ, որ հնարավորություն կունենամ պարզելու նրա հետ այս իրավիճակը… Ես ուզում էի ներողություն խնդրել դերասաններից և այս իրավիճակի հետ կապված մի հատված ընթերցել… այսպես եմ ես այն տեսնում կողքից», – ասել է Վիտալինան բանաստեղծությունն ընթերցելուց առաջ։

Նա խոստովանել է, որ շատ է սիրում «Ժաննա դ’Արկ» պոեմը,  և այն բարդ պատմությունը, որը ստեղծվել է իր և Արմեն Ջիգարխանյանի շուրջ, իրեն այդ ստեղծագործությունն է հիշեցնում։

38-ամյա Վիտալինան, որին ամուսինը, նրա հետ մեկտեղ նաև ողջ հանրությունը, մեղադրում է նրան գողության և դավաճանության մեջ, զուգահեռ է անցկացրել իր և պոեմի հերոսուհու` Օռլեանի կույսի միջև, որին մահապատժի են տանում «ամբոխի «աղբի» միջով»։

Սիրված ժողովրդական արտիստի կյանքը վերջին մի քանի օրերին սերիալի է վերածվել։ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան պնդում է, որ գժտությունը կապված է թատրոնի վրա իրականացրած հարձակման, բազմամիլիոնանոց ստացագրերի և փողի հետ, որոնք լվանում էին Արմեն Ջիգարխանյանի ղեկավարության տակ գտնվող Մոսկվայի դրամատիկական թատրոնի կեղծ հաշվեհամարների միջոցով։

Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթեր» ծրագրի ընթացքում Վիտալինայի ներկայացուցիչ Էլինա Մազուրը ապացույցներ է ներկայացրել, որ 2007 թվականին Արմեն Ջիգարխանյանը 500 հազար դոլար է տոկոսով պարտք տվել իր ընկերներից մեկին և ստացագիր ստացել։ Տասը տարվա ընթացքում այդ գումարի չափը գերազանցել է մեկ միլիոն դոլարը։

Այս տրամաբանության համաձայն`դերասանի այսպես կոչված ընկերների խումբը մանիպուլյացիաների է ենթարկում նրան` ելնելով անձնական շահերից։

Մյուս կողմից  հակառակորդների խումբը պնդում է, որ դերասանը կնոջը մեղադրանք է առաջադրել` գտնվելով սթափ վիճակում։ Կա նաև մարդկանց խումբ, որը կարծում է, որ ամուսիններին հատուկ են տրամադրել իրար դեմ։

Մինչդեռ ինքը` Ջիգարխանյանը, հայտարարել է, որ պատրաստ չէ ներել կնոջը, քանի որ նա իրեն ցավ է պատճառել։

Հիշեցնենք, որ Արմեն Ջիգարխանյանը հոկտեմբերի 10-ին հայտնվել էր Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոցում, որտեղ մնաց ավելի քան տասը օր: Հիվանդանոցում նա ասել է, թե չգիտի ուր գնա, քանի որ ամբողջ ունեցվածքը փոխվել է կնոջ անունով։ Դերասանը պատմել է, որ իրեն աջակցում են ընկերները։ Բանն այն է, որ բոլոր երեք բնակարաններն էլ Ջիգարխանյանը մինչև ամուսնանալը Վիտալինայի անունով էր գրել և փաստացի նա այժմ մնացել է առանց գույքի և գումարի։

Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որը Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում, սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Նա այդ քայլին դիմել էր մշակույթի բաժին հրավիրվելուց հետո ։

Աղբյուր՝ armeniasputnik.am

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արմեն Ջիգարխանյանը ոստիկանությունում հաղորդում է տվել` կնոջ՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային մեղադրելով իրեն սպանելու փորձի համար: Ռուսական առաջին ալիքի եթերում դերասանն ասել է. «Այդ կինը` Վիտալինան, ինձ անարդար ձևով շատ մեծ ցավ է պատճառել: Ես այս պահին պատրաստ չեմ նրան ներելու: Վստահ ասում եմ` ոչ: Նա իրեն ճղճիմ ձևով է պահել, նա գող է, այլ ոչ թե մարդ»,- ասել է Ջիգարխանյանը` հավելելով, որ իրենից 44 տարով երիտասարդ կնոջ հետ կոնֆլիկտի մանրամասները կպատմի հիվանդանոցից դուրս գրվելուց հետո:

Order an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue