Գվարդիոլա. Անցած մրցաշրջանում եւս այսքան լավ էինք սկսել
Sport«Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր ղեկավարած թիմին հորդորել է Անգլիայի առաջնության յուրաքանչյուր հանդիպում ընկալել որպես եզրափակիչ:
«Անցած մրցաշրջանում մենք եւս մեկնարկել էինք այսքան լավ: Ամեն խաղին պետք է մոտենանք սառը գլխով եւ յուրաքանչյուր դիմակայությունում առավելագույն ջանք գարծադրենք: Անհրաժեշտ է խաղից խաղ շարժվել առաջ: Առայժմ վաղ է արդյունքներ ամփոփելը, դա կանենք մրցաշրջանի ավարտին»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Մանչեսթեր Սիթին» անցած առաջնությունում գրավեց երրորդ տեղը՝ զիջելով Լոնդոնի «Չելսիին» եւ «Տոտենհեմին»:
Այժմ թիմը 25 միավորով գլխավորում է Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակը եւ 11-րդ տուրում կհյուրընկալվի «Վեստ Բրոմվիչին»: