Ռազմականացումը և դրա վտանգավոր հետևանքները
AnalysisՍտացվել է այնպես, որ վերջին ամիսներին, քաղաքական քննարկումների հիմնական կիզակետում Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է: Կհարցնեք, այդ դեպքում, Սերժ Սարգսյանի նկարն ի՞նչ կապ ունի: Բացատրեմ, այդ ամենը չի կարող լինել, եթե Սերժ Սարգսյանը չցանկանա: Նրան ձեռնտու է այն, ինչ կատարվում է հիմա:
Ի դեմս Վիգեն Սարգսյանի և նրա ներկայացրած նախաձեռնությունների շուրջ քննարկումներին, երկրորդվում են կարևորագույն խնդիրներ, որոնք ինչու ոչ, նաև ռազմական բնույթի են: Հուզառատ խոսելով ազգ-բանակի կամ բանակնը հզորացնելու անիրական թեզերի շուրջ, մենք իրական բանակի խնդիրներից շեղվում են:
Շեղվում ենք նաև այդքան կարևոր տնտեսական խնդիրներից, որոնք արդեն վաղուց չոքել են մեր դռանը: Հայաստանում ապրելը դարձել է բախտախնդրության նման մի բան: Պատմության կենսափորձը ցույց է տվել, թե ռազմականացված հասարակություններն ինչ վերջաբան են ունենում: Եթե անգամ, այդ հասարակություններն ունեն ռեսուրսներ, ինչպիսին օրինակ ԽՍՀՄ-ն էր, դա բավարար չէ, հաջողության հասնելու համար:
Հաճախ մենք լսում ենք համեմատություններ Իսրայել պետության հետ: Դրանք բոլորովին անհիմն են: Իսրայելում կայացել է քաղաքական համակարգ: Իսրայելում անընդհատ նույն ուժը չէ իշխանության: Աշխարհում ապրող հրեաներն իրենց պարտքն են համարում օգնել Իսրայել պետությանը, քանի որ վստահություն ունեն այդ երկրի իշխանությունների նկատմամբ: Իսկ հայկական սփյուռքի միլիոնատերները 10.000 դոլլարի ներդրում անգամ հրաժարվում են անել, քանի դեռ Սերժ Սարգսյանն է իշխում Հայաստանում:
Մյուս կողմից, հասարակությանն ռազմականացված լինելը մթանգում է այդ նույն հասարակության գիտակցությունը: Մարդկանց ուղղորդում են մտածել մեկ ու սահմանափակ ուղղությամբ, արդյունքում դարձնում են հուզական զանգվածներ, որոնց շատ հեշտ է կառավարել: Իսկ այդ ընթացքում, ապրիլյան իրադարձություններից առաջ, նրանք շատ հեշտ կանեն այն, ինչ կուզենան: Հայաստանից էլ կգնա օդանավի տոմսի փող ունեցող վերջին հայը:
Վահրամ Թոքմաջյան