Yerevan, 18.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

Society

Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

Հայաստանը ուշի ուշով հետևում է իր սահմաններից ոչ շատ հեռու ծավալվող լրջագույն ռազմաքաղաքական գործընթացներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում դասախոսության ժամանակ ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ իմսկզբունքային մոտեցումները վերջերս ներկայացրել եմ ՄԱԿ-իԳլխավոր ասամբլեայի ամբիոնիցԱյնտեղ ասածներս այժմ նորիցայստեղ կրկնելու կարիքը չեմ տեսնումՑանկանում եմայնուամենայնիվընդգծել մի քանի հանգամանքԱռաջին՝ այսփուլում մենք Արցախում ռազմական խնդիր լուծելու կամ դնելունպատակ չունենքԱրցախի քաղաքացիական բնակչությունըհակառակորդի անխտրական կրակից պաշտպանելու խնդիրը մենքհիմնականում արդեն լուծել ենք և լուծել ենք վաղուցԽնդրիխաղաղ կարգավորումըի թիվս այլ պայմաններիպետք է իսպառբացառի որևէ ռազմական սպառնալիք Արցախի խաղաղբնակչության հանդեպԵրկրորդ՝ Լեռնային Ղարաբաղիհակամարտությունըիսկապեսչունի ռազմական լուծումՈւստիհնարավոր չէ մեկ ձեռքով կրակելիսկ մյուսով բանակցել այդ լուծումըգտնելու նպատակովԿամ բանակցում ենքկամ էլ՝ կրակումԵրկուսին էլ մենք պատրաստ ենք»,- հայտարարել է ՀՀ Նախագահը:

Հոկտեմբերի 22-ին, Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ: Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:05-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, շփման գծում լարվածությունը չխորացնելու համար, շարունակել են ցուցաբերել զսպվածություն և պատասխան գործողությունների չեն դիմել: Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը հոկտեմբերի 24-ի կեսօրից հետո կրկին դրսևորել է ակտիվություն՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի, կիրառելով նաև ականանետեր: ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ օրերին ստեղծված լարված իրադրությունը: Մասնավորապես՝ բանակի հրամանատարը դեսպան Կասպշիկին է ներկայացրել ադրբեջանական զինուժի կողմից «ՍՊԱՅԿ» տիպի հակատանկային կառավարվող հրթիռների և ականանետերի կիրառման մասին ապացույցներ:

ԱՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը հոկտեմբերի 25-ին, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել  Հադրութի շրջանի հարավարևելյան ուղղությամբ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ՝ հստակեցնելու հաջորդ հանդիպման օրը, որն ակնկալվում է առաջիկա շաբաթներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացած հանդիպումը և նրանց՝Մինսկի խմբի հետ կառուցողական աշխատանքի հանձնառությունը՝ միտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղբանակցային ճանապարհով կարգավորմանըդրական նշան էր»,- ընդգծել է նա

Ռուսաստանը ողջունում Է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն ակտիվացնելու Հայաստանի եւ Ադրբեջանի պատրաստակամությունը: Այդ մասին հոկտեմբերի 26-ին Մոսկվայում կայացած բրիֆինգում հայտարարել Է Ռուսաստանի ԱԳ նախարարության տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ժնեւյան հանդիպման արդյունքները

Հայոց ցեղասպանության դատապարտում

Պաշտոնական այցով ՀՀ ժամանած ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: 

Մեքսիկայի խորհրդարանի պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն, Կառլոս Էռնանդես Միրոն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բլանկա Մարգարիտա ԿուատաԴոմինգեսը նշել է. «Ինձ համար պատիվ էր այցելել այս մեծ երկիրըճանաչել մի հերոսական ժողովրդիորը մեծ հարգանք է վայելումաշխարհում։ Ես արդեն սիրում եմ Հայաստանը»։ Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն նշել է. «Մեր համակրանքն ուհամերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին»։ «Ատելությունը ձախողման ճանապարհն է»,- նշել է Կառլոս Էռնանդես Միրոն եւ հավելել, որ մարդկությունն աջակցում եւ մեծարում է հայ ժողովրդին։ 

Հայաստան և աշխարհ

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին: Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական դժվարությունների գիծը հաղթահարված է, եւ ապրանքաշրջանառությունը վերականգնվում է: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանն այս մասին ասաց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը։ Նա հույս հայտնեց, որ ներդրումային համագործակցության դեպքում եւս կգրանցվի լավ արդյունք: «Հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջեւ երկկողմառևտրաշրջանառության ծավալն աճել է 30 տոկոսովԱմենակարեւորն այն էոր վերջին շրջանում մեր երկրները կարողացել են ձեւավորելփոխգործակցության ճիշտ մոդել ոչ միայն երկկողմայլեւ բազմակողմ մակարդակումայն է ԵԱՏՄ շրջանակում»,- ասաց Դմիտրի Մեդվեդեւը եւ հավելեց, որ գրանցած արդյունքները հենց ապացուցում են, որ երկու երկրները ճիշտ ուղու վրա են: ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում կառավարությունում մի շարք փաստաթղթեր են ստորագրվել, որոնք վերաբերել են կապի և հաղորդակցության, արտակարգ իրավիճակների ոլորտներին, ինչպես նաև երկու երկրների տարաշածրջանների միջև համագործակցությանը: Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը և ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը,  առանձնազրույցից և ընդլայնված կազմով բանակցություններից հետո, հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով։ Նրանք  պատասխանել են նաև յուրաքանչյուր կողմից մեկական հարցի։

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Սապար Իսակովին, Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովին, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիտժան Սագինտաևին, ովքեր Երևանում կմասնակցեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Հանդիպմանը կառավարությունների ղեկավարների հետ միասին ներկա է եղել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Հանրապետության Նախագահը ողջունել է ինտեգրացիոն միավորման անդամ երկրների վարչապետներին և վստահություն հայտնել, որ Երևանում այսօր կայանալիք միջկառավարական խորհրդի նիստն արդյունավետ կլինի ու կծառայի եվրասիական ինտեգրացիան առաջ մղելու շահերին, ինչպես նաև կնպաստի երկու շաբաթ առաջ ԵԱՏՄ հերթական գագաթնաժողովում բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացմանը: Սերժ Սարգսյանը կարևորել է խորհրդի գործունեությունը և շնորհակալություն հայտնել ակտիվ ու արդյունավետ աշխատանքի համար:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Մինչ նիստի սկսվելը ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները համատեղ լուսանկարվել են: Այնուհետև տեղի են ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով, ապա՝ ընդլայնված կազմով նիստերը: ԵԱՏՄ անդամ-պետությունների վարչապետները լիակատար համաձայնության են եկել նավթի ու նավթամթերքի միասնական շուկայի ձևավորման ծրագրի առնչությամբ, իսկ գազի առնչությամբ աշխատանքները կշարունակվեն: Եվրասիականտնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի խոսքով` պետությունների նախագահները հաստատել են նավթի, նավթամթերքի ու գազի միասնական շուկայի ձևավորման սկզբունքային մոտեցումներն ու հայեցակարգը արտացոլող փաստաթուղթը, իսկ իրենք ներկայում  աշխատում են այդ հայեցակարգի իրականացման ծրագրի հաստատման ուղղությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Մեքսիկական Միացյալ Նահանգների Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը` խմբի ղեկավար Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսի գլխավորությամբ: 

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է ԱԺ ընդունած «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին և մի շարք այլ օրենքներ։

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Զամբիայի Հանրապետության նախագահ Էդգար Լունգուին՝ երկրի Ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Գլխավոր քարտուղար Սի Ծինփինին՝ Գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի ժողովրդական կուսակցության ղեկավար Սեբաստիան Կուրցին ՝ խորհրդարանական ընտրություններում կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության Դաշնային Նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելլենին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին երկրի Ազգային օրվա առթիվ:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին, ով Երևան է ժամանել Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում. հոկտեմբերի 20-24-ը մայրաքաղաքում միջոցառումներ են անցկացվել հիշարժան այդ հոբելյանի կապակցությամբ: 

ՀՀ ԱԳՆ-ում կայացան խորհրդակցություններ Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների, ինչպես նաև ԱՊՀ գործադիր քարտուղարության ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցություններն անցկացվեցին «ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցությունը Եվրամիության հետ» և «ԵԱՀԿ-ում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցությունը եվրոպական անվտանգության հարցերի շուրջ» թեմաների շուրջ։

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ հոկտեմբերին «JUNWEX Moscow» միջազգային ցուցահանդեսի մասնակցությունից հետո Երևանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» ընկերությունը կնքել է նոր՝ 480 միլիոն դրամի արտահանման պայմանագիր։ Արտահանումն իրականացվելու է դեպի Ռուսաստան։ Պայմանագրի կնքմամբ, փաստորեն, ոսկերչական ցուցահանդեսի արդյունքում ստացված պատվերների ծավալը գերազանցեց 1 միլիարդ դրամը։ Միայն ցուցահանդեսի օրերին ստորագրվել էին ավելի քան 580 միլիոն դրամի հայկական ոսկերչական իրերի ու զարդերի արտահանման գործարքներ։

Ներհայաստանյան զարգացումներ

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2017թ. ինը ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: ՀՀ Նախագահը նշել է«Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննություններ իրականացնելն ու դրանց արդյունքում կարգապահականտույժեր կիրառելըիսկ հանցանք կատարելու դեպքում՝ նաև քրեական պատասխանատվության ենթարկելը կարևոր ենբայց բավարար չենՀարկավոր է զուգահեռաբար գտնել համակարգային այնպիսի լուծումներորոնց շնորհիվ իրապես կփոխվի ոստիկանության ողջհամակարգը»:

Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը մասնակցել է ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՊԱՀՀ) կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստին, որն սկսվել է ՊԱՀՀ-ի «ՀՀ պաշտպանական համակարգի բարեփոխումների ռազմավարական ուղենիշները» թեմայով վերապատրաստման գերատեսչական փորձնական դասընթացով: Ավագ սպայական և քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն և գլխավոր կազմի համար ուսումնական այս փուլում իրականցվող ծրագիրը մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի դասախոսությամբ: Նա նշել է«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կտրուկ արդիականացումը ժամանակիպահանջն էԴա նաև թելադրված է ինչպես այսօրվաայնպես էլ ապագայի մարտահրավերներովԵս այսօր խնդիր եմ դնում մշակելբանակի արդիականացման նոր յոթնամյա ծրագիր՝ 2018-2025 թվականների համարԱյդ ծրագիրը պետք է իրականություն դարձնենքհամատեղ ուժերով՝ եսորպես գլխավոր հրամանատարպաշտպանության նախարարըզինված ուժերի հրամանատարական կազմըմերզինվորները և ողջ հասարակությունը»։

Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի 2017թ. կրթական պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ Նախագահը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում: Նախագահը հանդիպում է ունեցել դպրոցի ունկնդիրների հետ և այդ լսարանի առջև հանդես եկել դասախոսությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանը Կառավարության ընդունելությունների տանը հանդիպում է ունեցել Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) նորանշանակ նախագահ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և Միջուկային օպերատորների համաշխարհային ասոցիացիայի ավագ խորհրդական Միրոսլավ Լիպարի հետ, ով Հայաստան է ժամանել ՀՀ Նախագահին կից ԱԷԱԽ հերթական՝ 15-րդ նիստին մասնակցելու նպատակով: Հանդիպումից հետո Նախագահ Սարգսյանը Կառավարության ընդունելությունների տանը մասնակցել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստին:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ, որտեղ Լճափ և Կարճաղբյուր համայնքներում ծանոթացել է «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքին: Գեղարքունիքի մարզ այցի ավարտին Հանրապետության Նախագահը Սևանա լճի հիմնահարցերի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել ոլորտի պատասխանատու պաշտոնյաների և շահագրգիռ այլ անձանց մասնակցությամբ:

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է 2018թ. ապրիլից հետո ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր գործունեությանը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո Շարմազանովը նախ հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը զբաղեցնելու է մինչև 2018թ. ապրիլ: «Հիշեցնեմ նաևոր մինչև 2022թՀայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է մանդատ՝ղեկավարելու իշխանությունըիսկ պարոն Նախագահը մեր քաղաքական թիմի անբեկանելի առաջնորդն է»,- նշեց Շարմազանովը: Նա հավելեց, որ Սերժ Սարգսյանը շարունակելու է մնալ ՀՀԿ-ի առաջնորդը։

ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Առաջարկվում է արտակարգ դրություն հայտարարելու, արտակարգ դրությունը դադարեցնելու լիազորությունները ՀՀ Նախագահից փոխանցել կառավարությանը: ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից նախագծերի օրենսդրական փաթեթը: Ներկայացված փաթեթով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենսգրքով հաստատվող հավելվածները և դրանք սահմանել կառավարության որոշմամբ: Բացի այդ, նախագծով նոր մոտեցում է որդեգրվել թմրամիջոցների և հոգեմետ նյութերի չափերը որոշելու հարցում: ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Նախագծի ընդունումը հետապնդում է երեք հիմնական նպատակ` սահմանադրական բարեփոխումների գործադրման իրավական հիմքի ապահովում, ոլորտը կարգավորող օրենքների կոնսոլիդացում և նոր քաղաքականությունների ներդրում, այդ թվում` «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի իրականացումն ապահովելու իրավական դաշտի ստեղծում: ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այսուհետ քաղաքական ապաստան տրամադրելու լիազորությունները նախագահական ինստիտուտից տեղափոխվում են կառավարության դաշտ:

ՀՀ կառավարությունը գումարել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:  Կառավարության ղեկավարի  հանձնարարականներից մեկը գործարար միջավայրի բարելավման հիմնախնդրի վերաբերյալ էր: «Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված 2017 թվականի ընթացքում ծրագրավորվել ևընթացքում են գտնվում մի շարք միջոցառումներ։ Նշված օրենսդրական և գործնական միջոցառումներից մի քանիսն արդեն իսկիրագործվել են։ Սակայնմարդկանց որոշ հատվածը դրանց վերաբերյալ տեղեկացված չէորոշ գործարարներին դրանք պատշաճ չեններկայացվելգրանցվել են  սպասարկման որակի խնդիրներ և այլնՊարզ վերլուծությունը ցույց է տալիսոր պատճառը հստակ է՝բարեփոխումների ոչ միայն ծրագրումըայլև դրանց հետևողական իրականացումընոր հնարավորությունների մասին գործարարներինպարբերաբար ծանուցումըսիստեմատիկ հետադարձ կապի ապահովումըպետական ծառայությունների որակիննոր տեխնոլոգիաներիկիրառմանը խստորեն հետևելը բերում են լիարժեք փոփոխության:  Այսինքն՝ անհրաժեշտ և ուղղակի պարտադիր է մշակվածքաղաքականության մշտականհետևողական մոնիթորինգը»: 

Հաջորդ տարվա բյուջեն զարգացման մեկնարկի բյուջե է. այսպես է «Արմենպրես»-ի հետ զրույցում 2018թ. գլխավոր ֆինանսական փաստաթուղթը բնութագրումՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նրա խոսքով՝ այն գործողությունները, որոնք դրվել են 2018թ. բյուջեի հիմքում, սրտում, միտված են լինելու զարգացման փուլի մեկնարկին. «2017թկայունացրեցինք, 2018 թվականին պետք է սկսենք զարգանալ»:

Լեռնագոգ-1 hնավայրում հայ-ճապոնական արշավախումբն այս տարի կավաշաղախից շինության մնացորդներ է հայտնաբերել, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ հնավայրի տարածքում Ք.ա. VIII հազարամյակի վերջին և VII հազարամյակի առաջին քառորդում ապրել է մի համայնք, որը տիրապետել է կավաշաղախից շինություններ կառուցելու տեխնիկային:

Սփյուռք

Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի ատենապետ Պետրոս Շիրինօղլուն, ինչպես նաև պատրիարքական ընտրության Նախաձեռնող խմբի ղեկավար Սարգիս Քյուլեգեչը պաշտոնապես այցելել են Ստամբուլի նահանգապետարան՝ հանդիպելով նահանգապետ Վասիփ Շահինի հետ: Վասիփ Շահինը հայտնել է, որ իրենք հետաքրքրված են պատրիարքական ընտրություններով՝ խնդրելով փոխանցել համայնքին, որ այդ ուղղությամբ մտահոգվելու կարիք չկա:

Ստամբուլի նահանգապետարանում Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության անցկացման հարցի քննարկումը արդյունք չի տվել, ավելին` խնդիրն ավելի է խճճվել: «Արմեն

The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row