Մոուրինյու. Գաղափար անգամ չունեմ, թե Պոգբան երբ շարք կվերադառնա
Sport«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատմել է մանկունիացիների վնասվածք ունեցող ֆուտբոլիստների հետ կապված իրավիճակի մասին:
Մասնավորապես, պորտուգալացի մասնագետը խոստովանել է, որ չի կարող նշել կիսապաշտպան Պոլ Պոգբայի` շարք վերադառնալու հստակ ժամկետները:
«Գաղափար անգամ չունեմ, թե Պոգբան երբ կվերադառնա շարք: Ես չեմ վերահսկում նրա վերականգնման գործընթացը: Նա չի մարզվում ընդհանուր խմբի հետ, աշխատում է անհատապես, իսկ այսպիսի իրավիճակներում ես չեմ կարող գուշակություն անել:
Առանց Պոգբայի մենք միայն մեկ խաղում չենք հաղթել. Երկու՞. ևս վատ չէ»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:
Ֆրանսիացին, հիշեցնենք, մկանային վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի` «Բազելի» հետ խաղում և արդեն 19-րդ րոպեին ստիպված էր եղել լքել խաղադաշտը, իսկ մարզադաշտից հեռացել էլ անթացուպերով: Հաղորդվում էր, որ Պոգբան 4-6 շաբաթ բաց կթողնի: