Սաուդացի կանանց իրավունք կտրվի մարզադաշտ այցելել
SocietyՍաուդյան Արաբիայի բնակչուհիները 2018 թվականից իրավունք կունենան մարզադաշտ այցելել ու հետևել մարզական միջոցառումներին, հայտնում է Arab News-ը:
Այժմ իշխանությունները մտադիր են մայրաքաղաք Էր Ռիադում և մի շարք այլ խոշոր քաղաքներում վերանորոգել մարզադաշտերը, որպեսզի դրանք եկող տարվանից կարողանան ընդունել ամբողջական ընտանիքների:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սաուդյան Արաբիայի թագավորը ստորագրել է հրամանագիր, որով կանանց թույլ է տրվել մեքենա վարել:
Սաուդյան Արաբիան, որը համարվում է աշխարհում ամենապահպանողական պետություններից մեկը, խիստ սահմանափակում է կանանց իրավունքները բազմաթիվ ոլորտներում: Այդ երկրում իգական սեռի ներկայացուցիչները ֆիզիկապես ու իրավաբանորեն կախված են խնամակալ տղամարդկանցից: