«Չելսիի» հարձակվողն ակնարկել է, որ ապագայում փոխելու է ակումբային գրանցումը
SportԼոնդոնի «Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատան հայտարարել է, որ այդքան էլ գոհ չէ Լոնդոնի կյանքից:
«Լոնդոնը հիացնում է ինձ իր բազմազգությամբ: Հիացնում է նաև այն, թե ինչպես են տարբեր ազգերի ներկայացուցիչներ հարմարվում այս քաղաքում:
Ամեն դեպքում, չեմ պատկերացնում ինձ Լոնդոնում երկար ապրելուց: Սա շատ մեծ քաղաք է, որտեղ մշտապես սթրես ես ապրում»,- իսպանացու խոսքն է մեջբերում «Telegraph»-ը: