ՖԻՖԱ-ն մտադիր է աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցող թիմերի քանակը հասցնել 24-ի
SportՖԻՖԱ-ի ներկայացուցիչ Ռայնհարթ Գրինդելը հայտարարել է, որ կազմակերպությունը մտադիր է աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցող թիմերի քանակը հասցնել 24-ի:
Սպասվում է, որ փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2021 թվականից: Մրցաշարը կմեկնարկի հունիսին և կշարունակվի 18 օր:
Թիմերը կբաժանվեն 3 խմբերի: Ներկա պահին աշխարհի ակումբային առաջնությունն անցկացվում է ձմռանը, որում մասնակցում են հինգ մայրցամաքների, Օվկիանիայի ֆուտբոլային կոնֆեդերացիաների լավագույն ներկայացուցիչների և ընդունող երկրի ֆուտբոլային առաջնության հաղթողի թիմերը: