Ռոնալդուի մտերիմ ընկերն ազատ կարձակվի բանտից
SportՄարոկկացի քիկբռնցքամարտիկ Բադր Հարին մոտ օրերս ազատ կարձակվի բանտից, հայտնում է Marca-ն:
Այս տարվա փետրվարին 32-ամյա մարզիկը 2 տարվա ազատազրկման էր դատապարտվել 2 մարդկանց վրա հարձակվելու համար: Միջադեպերը տեղի էին ունեցել 2011-ին եւ 2012-ին Ամստերդամում:
Բադր Հարիի ներկայացուցիչը հայտնել է, որ նա առաջիկայում չի վերսկսի մարզական կարիերան: Մարզիկը ներկա չէր եղել իր գործով դատավարությանը, սակայն մեկնել էր Հոլանդիա պատիժը կրելու համար:
Հիշեցնենք, որ Բադր Հարին Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մտերիմ ընկերն է: Ռոնալդուն նախկինում հաճախ էր մեկնում Մարոկկո՝ աշխարհի լավագույն քիկբռնցքամարտիկներից մեկի հետ ժամանակ անցկացնելու համար: Նրանց նույնիսկ կասկածում էին միասեռական հարաբերությունների մեջ: