Ալեքսեյ Յերյոմենկոն հեռացավ «Փյունիկից»
SportՌուսաստանցի մասնագետ Ալեքսեյ Յերյոմենկոն հեռացել է Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչի պաշտոնից, հայտնում է ակումբի կայքը:
Մարզիչը որոշել է լքել երեւանյան ակումբը եւ վերադառնալ Ֆինլանդիա, որտեղ աշխատել է երկար տարիներ։
Յերյոմենկոն այս տարվա օգոսգոսին էր գլխավորել «Փյունիկը», որը Հայաստանի ընթացիկ առաջնության 10 խաղերից հետո 7 միավորով նախավերջին՝ 5-րդ տեղում է:
Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստը մարզչական կարիերայի տարիներին աշխատել է նաեւ Ֆինլանդիայի «Յակոբստադս», «Յարո» ու Կարագանդայի «Շախտյոր» ակումբներում: Ղազախական ակումբը նա գլխավորել էր 2016-2017-ը: