Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն, ըստ ամենայնի, բաց կթողնի ազգային ընտրանու առաջիկա խաղերը
SportԻնչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Գոռ Մալաքյանն Ուկրաինայի առաջնության 14-րդ տուրի՝ Դոնեցկի «Շախտյորի» հետ կայացած խաղի 33-րդ րոպեին վնասվածք է ստացել:
Չնայած, որ ֆուտբոլիստը հրավիրվել է հավաքական, ամենայն հավանականությամբ, վնասվածքի պատճառով բաց կթողնի ընտրանու առաջիկա երկու հանդիպումները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին և 13-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական 2 հանդիպում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալելով համապատասխանաբար Բելառուսի և Կիպրոսի հավաքականներին: