Սպիտակ տունը դեռևս չի հաստատում ԱԽՏԽ-ի շրջանակում Թրամփ-Պուտին հանդիպման անցկացումը
International newsՍպիտակ տունը դեռևս չի հաստատում Վիետնամում նոյեմբերին կայանալիք Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպումը:
Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, Թրամփը նոյեմբերի 5-14-ը գտնվելու է ասիական շրջագայության մեջ, որի շրջանակում այցելելու է մի քանի պետություն և միջազգային տարբեր ֆորումներ, այդ թվում ԱԽՏԽ գագաթնաժողով:
«Նախագահ Թրամփը ֆորումների շրջանակում ունենալու է մի շարք երկկողմ հանդիպումներ: Բայց մենք չենք կարող դրանք հաստատել, բացի նրանիցից, որոնք կանցկացնեն կազմակերպիչ-երկրները»,- ասել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը:
Ավելի վաղ Թրամփը և Պուտինը հանդիպել են հուլիսին՝ Գերմանիայում G20-ի շրջանակում: