Չեմպիոնների լիգայում կկայանան E, F, G, H խմբերի հանդիպումները
SportՖուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան խմբային փուլի E, F, G, H խմբերի 4-րդ տուրի հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ E խմբում անգլիական «Լիվերպուլ»-ը տանը ընդունի «Մարիբոր»-ին, իսկ «Սևիլիա»-ն կխաղա Մոսկվայի «Սպարտակ»-ի հետ:
F խմբում Դոնեցկի «Շախտյոր»-ի մրցակիցը կլինի «Ֆեյենորդ»-ը: Իտալական «Նապոլի»-ին ուժերը կչափի «Մանչեսթեր Սիթի»-ի հետ:
G խմբում թուրքական «Բեշիկթաշ»-ը կփորձի հաղթել «Մոնակո»-ին, իսկ «Պորտու»-ն՝ «Լայպցիգ»-ին:
Վերջին՝ H խմբում Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալ»-ը կհյուրընկալվի «Տոտենհեմ»-ին, Դորտմունդի «Բորուսիա»-ն կխաղա ԱՊՕԷԼ-ի հետ:
Բոլոր հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:45-ին: