Զիդանը չի բացառել Պրեմյեր լիգայում աշխատելու հավանականությունը
SportՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղից առաջ հարցրել են Անգլիայի Պրեմյեր լիգայում աշխատելու հավանականության մասին:
«Այս պահին ես աշխատում եմ «Ռեալում» եւ մտածում միայն այն բանի մասին, թե ինչ եմ անում հիմա: Սակայն ֆուտբոլում երբեք չգիտես, թե ինչ տեղի կունենա հետագայում: Կարող եմ ասել, որ ինձ լավ եմ զգում «Ռեալում» ու Իսպանիայում»,- մարզիչի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ «Տոտենհեմի» ու «Ռեալի» միջեւ պատասխան հանդիպումը կկայանա նոյեմբերի 1-ին Լոնդոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին: