Թայսոն Ֆյուրին և Էնտոնի Ջոշուան բանակցում են մենամարտի շուրջ
SportՊրոֆեսիոնալ բռնցքամարտի երեք վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրիի պրոմոուտեր Էդի Հիրնը սկսել է բանակցել գերծանր քաշային կարգում WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոն Էնտոնի Ջոշուայի հետ:
Ինչպես տեղեկացնում է «Le Figaro»-ն, բրիտանացիները մոտ են 2018 թվականին մենամարտ անցկացնելու շուրջ համաձայնության գալուն:
Ավելի վաղ 28-ամյա Ջոշուան հայտարարել էր, որ պատրաստ է օգնել Ֆյուրիին վերադառնալ ռինգ: Իր հերթին Թայսոնը հայտնել է, որ 2018-ին կանցկացնի երեք խոշոր մենամարտ: