Քննչական կոմիտեն վարույթ է ընդունել Փոքր Մանթաշ համայնքի ղեկավարի ենթադրյալ չարաշահումների մասով քրեական գործը
SocietyՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է ստացել Շիրակի մարզի Փոքր Մանթաշ համայնքի ղեկավար Ժիրայր Հակոբյանի կողմից ենթադրյալ չարաշահումների կատարելու մասով և ընդունել է վարույթ: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Համացանցում շրջանառվող որոշ տեղեկությունների համաձայն` Փոքր Մանթաշ համայնքի ղեկավար Ժիրայր Հակոբյանը կասկածվում է պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ: