Մոուրինյոն՝ 20-ամյա Մաքտոմինային մեկնարկային կազմում ընդգրկելու մասին
SportԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է 20-ամյա կիսապաշտպան Սքոթ Մաքտոմինային Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի խաղում մեկնարկային կազմում ընդգրկելու որոշման մասին: Դա անգլիացի ֆուտբոլիստի նորամուտի խաղն էր եվրագավաթներում: Պորտուգալացի մասնագետին բազմիցս քննադատում են երիտասարդ ֆուտբոլիստներին չվստահելու համար:
«Իրոք, դա անսպասելի էր մարզիչի համար, որը երբեք շանս չի տալիս երիտասարդներին: «Չելսիում» ես ընտրել էի Չեմպիոնների լիգայում ակումբի պատմության ամենաերիտասարդ խաղացողին՝ Դոմինիկ Սոլանկեին, որին եւս շանս տվեցի: Նորից նույն այն մարզիչը, որը հնարավորություն չի տալիս երիտասարդներին: Ես գոհ եմ Սքոթի խաղից, նա ցուցադրում է նախանձելի կայունություն»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:
Հիշեցնենք, որ Մանչեսթերում կայացած խաղում Սքոթ Մաքտոմինայը մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել ընդմիջմանը: «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր 2:0 հաշվով: