Մեծ ստերի վարպետը
Analysis«ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն արել է հայտարարություններ, որոնց պարզապես չենք կարող չանդրադառնալ: Ինչ-որ առումով, հասկանալի է այդ հայտարարությունների էությունը և ենթատեքստը, սակայն դրանք խորապես տարբերվում են իրականությունից:
Տպավորություն է ստեղծվում, որ նա փորձում է խլել Կարեն Կարապետյանի դափնիները: Ի մասնավորի, պնդում է թե «Հայաստանի ներդրողների ակումբը» նոյեմբերի 13-ին շնորհանդես միջոցառում կանցկացնի, որի շրջանականերում մեկ միլիարդից ավել ներդրում կանի Հայաստանում: Ինչպես գիտենք, սա Կարեն Կարապետյանի գաղափարն էր: Նախընտրական փուլում, ստեղծվել էր մի վիճակ, երբ բոլորը ներդրում էին խոստանում: Ակամա հարց էր առաջանում՝ ո՞վ ավել կտա: Իսկ այժմ, Սարգսյանի խոսքի հետ կապված, կարող ենք հարցադրում անել՝ աչքս տեսնի: Իհարկե այս հարցադրումը մերկապարանոց չէ: Այդպիսի միլիարդների մասին խոսակցություններ ենք լսել, որոնք երբեք իրականություն չեն դարձել:
Հաջորդ աբսուրդը, որին կուզեինք անդրադառնալ, դա մտքերն են առ այն, թե Եվրասիական միություն մտնելուց հետո, ինչպիսի դրախտային վիճակում է Հայաստանը: Զարգանում է տնտեսությունը, կառուցվում են քաղաքներ, ժողովուրդն ապրում է լիարժեք: Այնքան փող ունենք, որ սկսել ենք կուտակել, նկատվում է ներգաղթի բում, բարձր տեխնոլոգիաներ են կիրառվում գյուղերում և այլն: Իհարկե, այս ամենը ծաղր է: Հայաստանում չկա և այս համակարգի պարագայում չի կարող լինել նման բան: Ինչու՞ է Սարգսյանը նման հայտարարություններ անում: Պատճառը կարծում եմ շատ պարզ է: ԵՄ-ի հետ համաձայնագիրն ստորագրելուց առաջ, նա փորձում է հաճոյանալ Պուտինին, որպեսզի վերջինս շատ չճնշի: Սակայն ինչպես ասում են, քո խոսքերը կարող են օգտագործվել քո իսկ դեմ: Այս ամենից հետո, Պուտինը կարող է ասել՝ եթե ամեն ինչ այսքան լավ է, էլ ի՞նչ եք անում ԵՄ համաձայնագիրը:
Զաբել Եսայան