Yerevan, 26.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Դեսպան Փոլադյանը հանդիպել է Սիրիայի Ժողովրդական ժողովի նորընտիր նախագահի հետ

Politics

Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հոկտեմբերի 31-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նորընտիր նախագահ Համմուդա Սաբբաղի հետ: Հանդիպմանը ներկա էին Սիրիայի խորհրդարանի Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի անդամները՝ նախագահ Նորա Արիսյանի գլխավորությամբ, խորհրդարանի այլ անդամներ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով.

«Ողջունելով Հասյաստանի դեսպանին՝ Համմուդա Սաբբաղն ընդգծեց, որ Սիրիան բարձր է գնահատում ՀՀ քաղաքական ղեկավարության անփոփոխ հավասարակշիռ կեցվածքը սիրիական ճգնաժամի ողջ ընթացքում:

Անդրադառնալով հայ-սիրիական հարաբերություններին՝ ՍԱՀ ԺԺ նախագահը դրանք բնութագրեց որպես պատմական խոր արմատներ ունենցող և միևնույն ժամանակ մշտապես զարգացող:

Խոսելով երկու ժողովուրդների բարեկամության մասին՝ Համմուդա Սաբբաղը նշեց, որ հայերը Սիրիայի անբաժան մասն են կազմում և, սիրիացի ժողովրդի հետ անցնելով պատմական ուղի, մեծ ներդրում են ունեցել երկրի տնտեսության, մշակույթի և քաղաքականության մեջ, այդ թվում որպես խորհրդարանի պատգամավորներ: Այս համատեքստում նա առանձնացրեց ՍԱՀ ԺԺ Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, հայազգի պատգամավոր Նորա Արիսյանի ակտիվ ներդրումը հայ-սիրիական խորհրդարանական կապերի ամրապնդման և խորացման գործում:

Ըստ Սիրիայի խորհրդարանի նախագահի՝ պառլամենտական դիվանագիտությունը մեծ ներուժ է պարունակում երկկողմ հարաբերությունների զարգացման համար, և Հայաստանի ու Սիրիայի խորհրդարանները պետք է օգտագործեն այդ ներուժը՝ առաջին հերթին բարեկամական խմբերի փոխայցելությունների միջոցով:

Իր հերթին դեսպան Փոլադյանն ընդգծեց, որ Հայաստանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Սիրիայում ծավալվող իրադարձություններն ու դրանց շուրջ տեղի ունեցող զարգացումները և, ելնելով հայ-սիրիական բարեկամական հարաբերություններից, որոշում է կայացրել շարունակել Դամասկոսում և Հալեպում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքները: Նա հավելեց, որ Հայաստանը հնարավորության սահմաններում փորձում է օգտակար լինել բարեկամ Սիրիայի ժողովրդին: Այդ նպատակով ՀՀ նախագահի հանձնարարությամբ և ռուսական կողմի աջակցությամբ մի քանի անգամ մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիա:

Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ դեսպանը նշեց. «Անկախությունից հետո Սիրիան առաջին պետություններից էր, որի հետ Հայաստանը ստորագրեց դիվանագիտական հարաբերությունների հաստատմանմասին հուշագիր:
 
Երկկողմ հարաբերությունների քսանհինգամյա պատմության ընթացքում երկու պետությունների միջև ձևավորվել է իրավապայմանագրային լուրջ բազա, որը ներառում է 60 փաստաթուղթ ամենատարբեր բնագավառներում: Սիրիայի հետ համագործակցությունը մեծ կարևորություն է ներկայացնում Հայաստանի համար»:

Խոսելով հայ-սիրիական դարավոր պատմամշակութային և առևտրատնտեսական կապերի մասին՝ դեսպանն առանձնահատուկ ընդգծեց սիրիացի ժողովրդի բացառիկ դերը օսմանյան յաթաղանից փրկված հայ տարագիրների կյանքում: Ապա հավելեց, որ ավելի քան մեկ դար առաջ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի փրկության գործում սիրիացի բարեկամ ժողովրդի անգնահատելի վերաբերմունքն անջնջելի հետք է թողել հայ իրականության մեջ և շնորհիվ այդ վերաբերմունքի հայերը Սիրիայում շտկեցին իրենց մեջքը, ինտեգրվեցին նրա հասարակությանը, դառնալով լիիրավ քաղաքացիներ:

Զրուցակիցները երկուստեք գոհունակություն հայտնեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի վերջերս Սիրիա կատարած այցի կապակցությամբ և հույս հայտնեցին, որ այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվաղությունները հիմք կհանդիսանան հետագա արդյունավետ համագործակցության համար:

Հանդիպման ավարտին դեսպան Ա.Փոլադյանը Համմուդա Սաբբաղին փոխանցեց ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը՝ ՍԱՀ խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց նրան իր կարևոր և պատասխանատու առաքելության մեջ»:

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference