«Բորուսիայի» տնօրեն. Մխիթարյանի տրանսֆերի բանակցություններն ամենաբարդն են եղել իմ կյանքում
SportԴորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը խոստովանել է, որ իր կյանքի ամենաբարդ բանակցությունները վարել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցով Դոնեցկի «Շախտյորի» հետ 2013 թվականին:
«Ամեն ինչ շատ տարօրինակ էր ընթանում: «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեի հետ մեկնեցինք Դոնեցկ: Բանակցում էինք «Շախտյորի» ներկայացուցիչի հետ, որը մեր ամեն առաջարկից հետո դուրս էր գալիս սենյակից, որպեսզի խոսեր ակումբի նախագահ Ռինատ Ախմետովի հետ: «Շախտյորի» ղեկավարը բանակցությունների վայրից 100 մետր այն կողմ էր գտնվում, բայց նրան մենք այդպես էլ չտեսանք»,- պատմել է Ցորկը Kicker-ին:
Գերմանական ակումբը Մխիթարյանի տրանսֆերի համար վճարել էր 27.5 միլիոն եվրո: