ՃՈ-ն հանրային քննարկման է դրել Երևանի կենտրոնում երթևեկության փոփոխության առաջարկներ
SocietyՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Ավագ Պետրոսյանի փողոցում և Տպագրիչների փողոցի ու դեպի Վարդանանց փողոց երթևեկության ուղղությամբ նրա շարունակությունը հանդիսացող Վարդանանց փակուղու հատվածներում մշտապես առաջանում են տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներ և որոշ դեպքերում՝ խցանումներ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը։
Տրանսպորտային միջոցների հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով Ճանապարհային ոստիկանության կողմից առաջարկվում է նշված փողոցներում երթևեկությունը կազմակերպել միակողմանի. Ավագ Պետրոսյանի փողոցում՝ Սայաթ Նովա պողոտայից դեպի Թումանյան փողոց ուղղությամբ, իսկ Տպագրիչների փողոցի ու Վարդանանց փակուղու հատվածներում՝ Հանրապետության փողոցից դեպի Վարդանանց փողոց ուղղությամբ:
ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ուսումնասիրությունների արդյունքում նաև պարզվել է, որ Երևան քաղաքի Ղազար Փարպեցու փողոցում և Պուշկինի ու Արամի փողոցների նրան հարակից հատվածներում մշտապես առաջանում են տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներ և որոշ դեպքերում՝ խցանումներ:
Նշված հատվածներում տրանսպորտային միջոցների հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով Ճանապարհային ոստիկանության կողմից առաջարկվում է Ղազար Փարպեցու փողոցում և Պուշկինի ու Արամի փողոցների Սարյան-Մաշտոց հատվածներում երթևեկությունը կազմակերպել միակողմանի. Փարպեցու փողոցում՝ Թումանյան փողոցից դեպի Արամի փողոց ուղղությամբ, Արամի փողոցում՝ Մաշտոցից դեպի Սարյանի ուղղությամբ, Պուշկինի փողոցում՝ Սարյանից դեպի Մաշտոցի ուղղությամբ:
Ճանապարհային ոստիկանությունը խնդրում է առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները հասցեագրել s.hovhannisyan@