Արամուս գյուղում 2 տան տանիքում բռնկված հրդեհը մարվել է
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 1-ին, ժամը 20:29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղի 1-ին փողոցում այրվում է տան տանիք:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, երկու բեռնատար ավտոմեքենա և գյուղապետարանի կողմից տրամադրված մեկ հատուկ տեխնիկա:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի թիվ 14 և 16 տների տանիքներում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:27-ին, մարվել՝ 01:06-ին:
Ամբողջությամբ այրվել են Հ. Ս.-ին պատկանող թիվ 14 տան տանիքի կառուցատարրերը (մոտ 240 քմ), և այնտեղ պահեստավորված մոտ 1000 հակ անասնակեր, մասամբ այրվել է Օ. Գ.-ին պատկանող թիվ 16 տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 15 քմ) և տանիքում պահեստավորված աթար (մոտ 1.5 խմ):
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են երկու բեռնատար, հատուկ տեխնիկա և քսանհինգ գյուղացի: