Զիդան. «Ռեալը» ճգնաժամի մեջ չէ
SportՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Լոնդոնի «Տոտենհեմից» կրած պարտությունը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում:
«Այսօր ունեցանք շանսեր, որոնք չօգտագործեցինք: Պարտվեցինք, բայց առջեւում կա երկար մրցաշրջան: Շնորհավորում ենք մեր մրցակցին եւ կմտածենք այս պարտության պատճառների մասին: Իհարկե, բոլորս հիասթափված ենք: Պարտվեցինք երկրորդ խաղում անընդմեջ, եւ չենք կարող ունենալ լավ տրամադրություն: Մենք ճգնաժամի մեջ չենք: Պարզապես մրցակիցն ավելի լավ էր խաղում, եւ պետք է ընդունենք դա: Մենք ունենք փորձառու թիմ, իսկ խաղացողները չեմպիոններ են: Կարող ենք փոխել իրավիճակը եւ գիտենք՝ ինչպես անել դա:
Ցանկացած թիմ կարող է հաղթել Չեմպիոնների լիգայում, «Տոտենհեմը»՝ նույնպես»,- Զիդանի խոսքը մեջբերում է Football Espana-ն:
Հիշեցնենք, որ Լոնդոնի «Ուեմբի» ստադիոնում կայացած խաղում «Տոտենհեմը» հաղթել էր 3:1 հաշվով եւ ապահովել փլեյ-օֆֆի ուղեգիր: