Մտադիր ենք ակտիվացնել եվրասիական բրենդերն առաջ մղող համատեղ ընկերությունների ստեղծման աշխատանքները. Տիգրան Սարգսյան
EconomicsԵվրասիական տնտեսական միության երկրների միջև Սահմանային և միջտարածաշրջանային համագործակցության ամրապնդումը ավելի ու ավելի է դառնում եվրասիական ինտեգրացիայի թրենդը:
Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ Օրենբուրգում անցկացվող միջազգային ֆորումի ժամանակ: Նա հիշեցրել է, որ Ղազախստանի ու Ռուսաստանի տարածաշրջանների միջև ստորագրված է շուրջ 300 համաձայնագիր:
ԵՏՀ կոլեգիայի նախագահի խոսքով, վերազգային իրավունքը ԵԱՏՄ երկրներում նպաստում է տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը: Միության քաղաքացիները հնարավորություն են ստացել առանց քվոտաների և թույլտվությունների ազատ ապրել, կրթվել ու աշխատել յուրաքանչյուր անդամ պետությունում, ստանալ անվճար շտապ բժշկական օգնություն և այլն: Ըստ Սարգսյանի, միջտարածաշրջանային հարաբերություններում որոշիչ գործոնների է հանդիսանում տրանսպորտաենթակառուցվածքային ինտեգրացիան:
Միության շրջանակում իրականացվում է համաձայնեցված տրանսպորտային քաղաքականություն, որի 2018-2020 թվականների «ճանապարհային քարտեզ»-ը ընդունվել է միջկառավարական վերջին խորհրդի նիստում:
ԵԱՏՄ ռազմավարական խնդիրների թվում է թվային օրակարգի իրականացումն է, որը հաստատել են ԵԱՏՄ նախագահները՝ հոկտեմբերի 11-ին Սոչիում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հավաքագրելու է թվային ինտեգրացիայի նախագծերը և մասնակցելու է դրանց ուղղությամբ հետագա աշխատանքներին:
«Մենք նաև մտադիր ենք ակտիվացնել համատեղ ընկերությունների ստեղծման աշխատանքները տնտեսության իրական հատվածում, որոնք կձևավորվեն և առաջ կմղեն եվրասիական բրենդերը: Մենք հույս ունենք, որ միության երկրների տարածաշրջանները կլինեն համատեղ նախագծերի դրայվերներ»,- ասել է Տիգրան Սարգսյանը: