«Ինտերը» երկարաձգել է Էդերի պայմանագիրը
SportԻտալական «Ինտերը» պաշտոնապես հայտարարել է թիմի հարձակվող Էդերի պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին:
30-ամյա հարձակվողի նոր պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը:
Բրազիլական արմատներ ունեցող իտալացին «Ինտեր» է տեղափոխվել «Սամպդորիայից» նախորդ տարվա հունվարին:
«Ներաձուրիների» կազմում Էդերը մասնակցել է 63 հանդիպման, դարձել 11 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողն անցկացրել է 8 հանդիպում: