ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդականը հանդիպել է Սերգեյ Դանկվերտին
EconomicsՀամաձայն հոկտեմբերի 24-ին Հայաստանի և Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարների միջև բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության` հոկտեմբերի 31-ին ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունում տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական Արմեն Հայրապետյանի և ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտի հանդիպումը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Բանակցությունների ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական իմունակենսաբանական դեղամիջոցների գրանցման, ինչպես նաև Հայաստանից դեպի Ռուսաստան պարենային արտադրանքի մատակարարմանը վերաբերող հարցեր: