Մոուրինյո. Հինգ տարի հետո ոչ ոք չի էլ հիշի, որ ժամանակին գլխավորել եմ «Չելսին»
Sport«Չելսիի» դեմ խաղը հատուկ նշանակություն ունի, քանի որ չեմպիոնի դեմ ենք խաղալու, ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ խոսելով Անգլիայի առաջնության 11-րդ տուրի կենտրոնական խաղի մասին:
«Իհարկե, սա տուրի կենտրոնական հանդիպումն է: Երկու լավագույն թիմերն են պայքարելու 3 միավորի համար: Բնականաբար, «Չելսին» լուրջ մրցակից է, գործող չեմպիոնն է: Բայց հուզական տեսանկյունից, հերթական խաղ է: Մի քանի տարի հետո բոլորը կընկալեն իմ հանդիպումները «Չելսիի» դեմ, որպես վիճակագրական տվյալ: Հինգ տարի հետո ոչ ոք չի էլ հիշի, որ ժամանակին աշխատել եմ այդ թիմի հետ:
«Չելսիի» դեմ խաղը հատուկ նշանակություն ունի ոչ այն պատճառով, որ այդ թիմի նախկին մարզիչն եմ, այլ այն պատճառով, որ մրցակիցը գործող չեմպիոնն է, իսկ մենք ձգտում ենք նվաճել տիտղոսը»,- Ժոզե Մոուրինյոյի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:
«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 5-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին: