Yerevan, 13.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ինչպես իդեալական մաշկ ունենալ. սնվելու 8 գաղտնիք մաշկաբանից

Lifestyle

Adme.ru-ն գրում է, որ մաշկի գեղեցկությունն ու երիտասարդությունը պահպանելու նպատակով կանայք մեծ գումարներ են ծախսում կոսմետիկ միջոցների վրա։ Սակայն քչերը գիտեն այն մասին, որ մաշկի առողջությունը պահպանելու համար հարկավոր է հետևել նաև սննդակարգին։

Ինչպես սնվել մաշկային խնդիրների դեպքում

Պիգմենտային բծերի առկայության դեպքում կարող եք օգտագործել

  • ցիտրուսային մրգեր
  • հատապտուղներ
  • կաղամբ
  • չիլի։

Պատճառներ։ Պիգմենտների առկայությունը կարող է վկայել վիտամինների, մասնավորապես՝ B12 վիտամինի անբավարար մակարդակի մասին։ Այս վիտամինով հարուստ է կենդանական ծագման մթերքը։

Ինչ անել

  • Պիգմենտներից ազատվելու գործում կօգնեն C, E վիտամինները, հակաօքսիդանտները։ Այս էլեմենտները պարունակում են ցիտրուսային մրգերը, ելակը, կիվին, նուռն ու լոլիկը։
  • Պիգմենտներն ավելի նկատելի կդառնան, եթե երկար ժամանակ արևի ճառագայթների տակ մնաք։ Մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանելու համար հարկավոր է հակաօքսիօդատներով հարուստ մթերք օգտագործել՝ թուրինջ, հատապտուղներ, արքայախնձոր, սալոր, կաղամբ, չիլի պղպեղ, սպանախ, հնդկաձավար։

Յուղոտ մաշկի դեպքում կարող եք օգտագործել

  • ձվի դեղնուց
  • մանգո
  • սպանախ
  • գազար։

Պատճառներ։ Բարձր գլիկեմիկ ինդեքս ունեցող մթերքը խթանում է ճարպագեղձերի աշխատանքը։ Արդյունքում՝ գեղձերը մեծ քանակով ճարպ են արտադրում։

Ինչ անել

  • Կոսմետիկ միջոցները ճարպոտ փայլը կարող են վերացնել կարճ ժամանակով միայն։ Իսկ սննդակարգը, որը հարուստ է A վիտամինով, կօգնի ճնշել ճարպագեղձերի ակտիվությունը։ Հարկավոր է սննդակարգ ներառել ծիրան, մանգո, գազար, ձվի դեղնուց, սպանախ։
  • Հարկավոր է նաև նվազեցնել բարձր գլիկեմիկ ինդեքս ունեցող մթերքի օգտագործումը։ Սահմանափակեք սպիտակ հացի, հացաբուլկեղենի, կարտոֆիլի, մակարոնի օգտագործումը։

Բշտիկների ու ցանի առկայության դեպքում կարող եք օգտագործել

  • ընդեղեն
  • կտավատի սերմեր
  • ջրիմուռներ
  • ծովամթերք։

Պատճառներ։ Այս դեպքում ևս հիմնական մեղավորը գլիկեմիկ բարձր ինդեքս ունեցող մթերքն է։ Այս դեպքում ճարպագեղձերն ակտիվանում են, ծակոտիները՝ լցվում։ Բակտերիաները բազմանում են, և սկսվում է բորբոքային պրոցես։

Ինչ անել

  • Ակնեից ևս կարելի է ազատվել սննդակարգը շտկելու միջոցով։ Սկսեք օգտագործել ճարպաթթուներով հագեցած մթերք, որոնք օգնում են ազատվել բորբոքումից։ Հարկավոր է սննդակարգում մեծացնել մրգերի, բանջարեղենի, ընդեղենի, կտավատի սերմերի քանակը, ինչպես նաև ծովամթերքը։

Մաշկի չորության դեպքում կարող եք օգտագործել

  • ձու
  • ավոկադո
  • միս
  • լոբազգիներ։

Պատճառներ։ Մաշկի չորությունը կարող է վկայել վիտամին E-ի ավելորդ քանակի և խոլեստերինի անբավարար քանակի մասին։ Այս խնդիրն առաջանում է հատկապես բուսակերների մոտ, քանի որ օգտակար խոլեստերինի մեծ մասն օրգանիզմը ստանում է մսից ու ձկից։

Ինչ անել

  • Հարկավոր է սննդակարգ ներառել հագեցած ճարպաթթուներ։ Դրանք լավագույնս յուրացվում են յուղերի և սննդային հավելումների օգտագործման դեպքում։ Սննդակարգ ներառեք լոբազգիներ, ձու, սոյա, ավոկադո, գետնանուշ, ընդեղենի այլ տեսակներ։

Կնճիռների դեպքում կարող եք օգտագործել

  • սոյա
  • սմբուկ
  • սոխ
  • ծնեբեկ։

Պատճառներ։ Կնճիռների արտահայտվածության վրա մեծապես ազդում է ալկոհոլի օգտագործումը, որը ջրազրկման պատճառ է դառնում։ Վաղաժամ ծերացման պատճառ կարող է դառնալ նաև շաքարավազը։

Ինչ անել

  • Հակաօքսիդանտները կօգնեն մաշկին երիտասարդ տեսք հաղորդել։
  • Սննդակարգ ներառեք կանաչ բանջարեղեն, սպանախ, ծնեբեկ, նեխուր, սմբուկ, սխտոր և սոխ։

Աչքերի տակ մուգ պարկերի առկայության դեպքում կարող եք օգտագործել

  • ջուր
  • միս
  • հնդկաձավար
  • թունա ձուկ։

Պատճառը։ Սխալ է այն կարծիքը, թե աչքերի տակ մուգ պարկերն առաջանում են միայն քիչ քնելու հետևանքով։ Դրանք կարող են վկայել նաև որոշ հիվանդությունների առկայության, ինչպես նաև որոշակի մթերքը յուրացնելու անկարողության մասին։

Ինչ անել

  • Հետազոտություն անցեք՝ հասկանալու համար՝ արդյոք առկա՞ է որոշակի մթերք յուրացնելու անկարողություն, թե՞ ոչ։ Սննդակարգից բացառեք պոտենցիալ վտանգ ներկայացնող մթերքը։ Առաջին հերթին՝ խոսքը վերաբերում է լակտոզա պարունակող մթերքին։ Դրանց շարքում են կաթնամթերքը, հացաբուլկեղենը, չիփսը, լուծվող սուրճը, արագ պատրաստվող սուպերը, արհեստական քաղցրացնող միջոցները։
  • Եթե խնդիրը սնունդը յուրացնելու անկարողությունը չէ, աչքերի տակ առաջացած մուգ պարկերը կարող են վկայել ջրազրկման մասին։ Ավելի շատ ջուր խմեք և մի չարաշահեք սուրճը։
  • Հարկավոր է սննդամթերք ներառել նաև երկաթ պարունակող և հեմոգլոբինի մակարդակը բարձրացնող մթերք։ Երկաթի անբավարար քանակը ևս կարող է ազդել աչքերի տակ պարկերի առաջացման վրա։ Աշխատեք ավելի շատ օգտագործել կարմիր միս, թունա ձուկ, ձվի դեղնուց, հնդկաձավար։
Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive