Բարսեղյանի և Համբարձումյանի «Վարդար»-ը կրկին պարտվել է. Եվրոպայի լիգա
SportՖուտբոլի Եվրոպայի լիգայի խմբայի փուլի L խմբում մակեդոնական «Վարդար»-ը, որտեղ հանդես են գալիս Հայաստանի ազգային թիմի երկու ֆուտբոլիստներ, կրկին պարտություն է կրել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Վարդար»-ը խմբային փուլի 4-րդ տուրում արտագնա խաղում մրցում էր «Ռեալ Սոսյեդադ»-ի հետ: Մակեդոնական թիմը երեք գնդակ է ընդունել սեփական դարպասը (3:0):
Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստներ Հովհաննես Համբարձումյանը և Տիգրան Բարսեղյանը եղել են թիմի մեկնարկային կազմում: Համբարձումյանը մասնակցել է ամբողջ խաղին, իսկ Բարսեղյանը փոխարինվել է 75-րդ րոպեին:
«Վարդար»-ը շարունակում է ոչ մի միավորով: