Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտված Էդվարդ Գրիգորյանը մահացել է
Society«Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է հոկտեմբերի 27-ի գործով (1999 թվականի հոկտեմբերի 27-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա կատարված հարձակումը) ցմահ դատապարտված Էդվարդ Գրիգորյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Գրիգորյանը ունեցել է սրտի շրջանում սուր ցավեր:
Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ Գրիգորյանը մահացել է: