Դաշտավան գյուղի դպրոցից գողության գործով երկու անձ ձերբակալվել է
Societyստիկանության Մասիսի բաժնում հոկտեմբերի 29-ին հաղորդում էր ստացվել, որ, հրել-բացելով Դաշտավան գյուղի դպրոցի տնօրենի սենյակի պատուհանը, գողացել են 2 համակարգիչ և 1 պատճենահանող սարք: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների հետ համատեղ, նոյեմբերի 2-ին գողություն կատարելու կասկածանքով Աբովյան քաղաքի Հատիսի փողոցից բերման են ենթարկել 1985 թվականին ծնված Արթուր Վ.-ին, իսկ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասից՝ 1976 թվականին ծնված Արթուր Ի.-ին, ովքեր տվել են խոստովանական բացատրություն:
Արթուր Վ.-ն և Արթուր Ի.-ն ձերբակալված են:
Գողոնը մասամբ առգրավված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնի մնացած մասը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է: