Ժոզե Մոուրինյո. Որոշակի գումար վճարեցի հարկերից խուսափելու գործը փակելու համար
SportԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նոյեմբերի 3-ին դատարան է ներկայացել հարկերից խուսափելու գործով: Պորտուգալացի մասնագետը մեղադրվում է 2010-2013 թվականներին Մադրիդի «Ռեալում» աշխատելիս 3.3 միլիոն եվրո հարկ չվճարելու մեջ: Դատական նիստից հետո Մոուրինյոն պատմել է, որ Իսպանիայի հարկային ծառայություններն այլեւս պահանջներ չունեն իրենից:
«Ինձ ասացին, որ հարկային դրությունս ամբողջապես օրինական է: Սակայն տարիներ առաջ ինձ հայտնեցին, որ սկսվել է հետաքննություն: Այդ խնդիրը լուծելու համար ես ստիպված եղա վճարել որոշակի գումար: Ես հարցեր չտվեցի, պարզապես վճարեցի՝ ստորագրելով թղթեր, որ ամեն ինչի հետ համաձայն եմ եւ գործը փակվեց: Այդ պատճառով եմ ես այստեղ»,- մարզիչի խոսքը մեջբերում է ESPN FC-ն: