Արգենտինայում ձերբակալվել է երկրի նախկին փոխնախագահը
International newsԱրգենտինայի նախկին փոխնախագահ Ամադո Բուդուն ձերբակալվել է ապօրինի հարստացման գործով: Այս մասին РИА Новости-ին հայտնել է դատարանի աղբյուրը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Բուդուն ձերբակալվել է մայրաքաղաք Բուենոս Այրեսում գտնվող իր բնակարանում:
«Բուդուն ձերբակալվել է դաշնային դատավոր Արիել Լիխոյի հրամանով», - ասել են աղբյուրները:
Նշվում է, որ դատավորը հրամայել է գործ բացել նախկին պաշտոնյայի նկատմամբ: Բուդուից բացի ձերբակալվել է նրա նախկին գործընկեր Խոսե Մարիա Նունյես Կարմոնան, որի դեմ նույնպես գործ է բացվել:
Հայտնի է, որ Բուդուն զբաղեցրել է Արգենտինայի փոխնախագահի պաշտոնը 2011-2015 թվականներին՝ Քրիստինա Ֆերնանդես դե Քրիշների նախագահության օրոք: 2014 թվականին Բուդուն մեղադրվել է էկոնոմիկայի նախարար լինելու ընթացքում կաշառակերության համար: