Փարիզ-2017. Ռաֆայել Նադալը հրաժարվել է շարունակել ելույթները
SportԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հրաժարվել է շարունակել ելույթները Փարիզի «Մասթերսում»:
Աշխարհի առաջին ռակետը ծնկահոդի վնասվածք ունի: Վերջինս պետք է այսօր մրցաշարի քառորդ եզրափակչում հանդիպեր սերբ Ֆիլիպ Կրայինովիչի հետ:
Այսպիսով, մրցաշարի եզրափակչում սերբ թենիսիստն ուժերը կչափի Խուան Մարտին դել Պոտրո-Ջոն Իսներ զույգի հաղթողի հետ: