Մոուրինյո. Չեմպիոնական մրցավազքում ունենք հինգ մրցակից
SportԱնգլիայի չեմպիոնի տիտղոսի համար մրցավազքում ունենք հինգ մրցակից, ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Լոնդոնի «Չելսիի» դեմ Անգլիայի առաջնության 11-րդ տուրի հանդիպումից առաջ:
«Գործող չեմպիոն «Չելսին» չեմպիոնության լուրջ հավակնորդ է նաեւ այս մրցաշրջանում: Կարծում եմ՝ նրանք նույն կարծիքն ունեն: «Էվերտոնը» թեեւ հսկայական ներդրումներ ունեցավ, սակայն չկարողացավ մտնել ուժեղագույնների խումբ: Հետեւաբար՝ մրցավազքում մնում է վեց թիմ: Նրանցից հինգը մրցաշարային աղյուսակի վերին հատվածում են: Եթե «Լիվերպուլը» հետ է մի քանի միավոր, դա դեռ ոչինչ չի նշանակում: Մրցաշրջանի ընթացքում նրանք կվերադարձնեն կորցրածը»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Պրեմյեր լիգայի 10 տուրից հետո առաջատարը «Մանչեսթեր Սիթին» է՝ 28 միավոր: «Մանչեսթեր Յունայթեդը» հետ է 5 միավոր: Փոխչեմպիոն Լոնդոնի «Տոտենհեմն» ունի 20 միավոր, «Չելսին» ու «Արսենալը»՝ 19-ական: «Լիվերպուլը» 16 միավորով 6-րդ տեղում է: