Շախմատի տղամարդկանց հավաքականը պարտվեց Եվրոպայի առաջնության 6-րդ տուրում
SportՇախմատի Հայաստանի հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում պարտվեց Ադրբեջանին։
Առաջինն իր պարտիան ավարտեց Գաբրիել Սարգսյանը։ Նա կիսեց միավորը Արկադի Նայդիչի հետ։ Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթեց Շախրիար Մամեդյարովին՝ պարտիայի 44-րդ քայլին ստիպելով մրցակցին անձնատուր լինել։
Մոտ 5 ժամ պայքարից հետո պարտություն կրեց Սերգեյ Մովսեսյանը, ով մրցում էր Թեյմուր Ռաջաբովի հետ։ Պարտություն կրեց նաև Հրանտ Մելքումյանը։ Հայաստան-Ադրբեջան 1,5-2,5։
Եվրոպայի թիմային առաջնությունն անցկացվում է հունական Կրետե կղզում։ Այն մեկնարկել է հոկտեմբերի 28-ին և կեզրափակվի նոյեմբերի 6-ին։ Առաջնությունը բաղկացած է 9 տուրից։