Կանադայի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել ՌԴ 30 քաղաքացու նկատմամբ
International newsԿանադայի իշխանությունները որոշում են կայացրել պատժամիջոցներ սահմանել 52 արտասահմանցու նկատմամբ, այդ թվում՝ 30 ՌԴ քաղաքացու: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Կանադայի կառավարության կայքում:
Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, պատժամիջոցներն ուղղված են ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք Կանադայի կառավարության կարծիքով պատասխանատվություն են կրում կամ ներգրավված են մարդու իրավունքների միջազգային նորմերի լուրջ խախտումների կամ լայնամասշտաբ կոռուպցիայի գործում:
Նշվում է, որ պատժամիջոցների տակ հայտնված անձանց ակտիվները սառեցվում են, և արգելվում է նրանց մուտքը Կանադա: