«Հրապարակ». Վայոց Ձորի մարզպետի հարցը կլուծվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունում առկա թափուր պաշտոնների նշանակման հարցը ձգձգվում է՝ մասամբ պայմանավորված նաեւ կառավարության անդամների հաճախակի դարձած արտերկրյա գործուղումներով: Փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի եւ Վայոց Ձորի մարզպետի պաշտոնները դեռ զբաղեցված չեն: Երեկ կառավարության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ վաղվա նիստում կլուծվի Վայոց Ձորի մարզպետի հարցը: Ինչպես եւ գրել էինք, կնշանակվի Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը, իսկ փոխվարչապետի պաշտոնի ամենահավանական թեկնածուն մնում է սուպերնախարար Գագիկ Խաչատրյանը, ում Սերժ Սարգսյանը վերապահել է Հովիկ Աբրահամյանի հակակշռի դերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում