ԵԱ. Հայաստանի հավաքականների մրցակիցները 7-րդ տուրում
SportՀունաստանում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում նոյեմբերի 4-ին տեղի կունենան 7-րդ տուրի պարտիաները: Հայաստանի հավաքականը (8 միավոր) կմրցի գերմանացիների (7 միավոր) հետ:
Հիշեցնենք, որ նախորդ 6 տուրերում Հայաստանի թիմը հաղթել է Շվեյցարիայի, Հունաստանի առաջին, Հոլանդիայի հավաքականներին, ոչ ոքի խաղացել Խորվաթիայի եւ Հունգարիայի թիմերի հետ, պարտվել ադրբեջանցի շախմատիստներին:
Կանանց Հայաստանի հավաքականի (8 միավոր) մրցակիցը կլինի Ռումինիայի թիմը (8 միավոր):
Հիշեցնենք, որ նախորդ տուրերում հայ շախմատիստուհիները հաղթել են Հունաստանի երկրորդ թիմին, Սերբիայի հավաքականին, Հունաստանի առաջին թիմին եւ Հունգարիայի հավաքականի, պարտվել Ուկրաինային եւ Վրաստանին: