ՆԱՏՕ-ն ստիպված է լինելու բազմաթիվ սահմանափակումներ դնել Թուրքիայի առջեւ. ԱՄՆ փորձագետ
International newsԱյսօր բարդ է լավատես լինել թուրք-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ, հաշվի առնելով Էրդողանի կողմից իշխանությունն իր ձեռքում կենտրոնացման ուղղված քայլերը: Այս մասին, Վաշինգտոնում անցած քննարկման ընթացքում նշել է Պետքարտուղարության քաղաքականության մշակման խմբի անդամ գնդապետ Ռիչարդ Օութզենը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Միացյալ Նահանգների համար չափազանց կարեւոր է, որ Թուրքիան լինի ոչ միայն կայուն եւ անվտանգ այլ նաեւ՝ ժողովրդավար եւ արեւմտյան արժեքներով առաջնորդվող»,-ասել է նա:
ԱՄՆ-ին զարմացնում է նաեւ Թուրքիայի իշխանությունների անհասկանալի որոշումը ռուսական արտադրության հակաօդային S-300 կամ S-400 համակարգեր գնելու վերաբերյալ, նշեց քննարկման մեկ այլ մասնակից, պաշտոնաթող ամերիկյան գեներալ Մարք Քիմմիթը. «ՆԱՏՕ-ն ստիպված է լինելու այդ դեպքում բազմաթիվ սահմանափակումներ մտցնել Թուրքիայի հետ հետախուզական եւ այլ տեղեկատվության փոխանակման վրա»:
Գեներալ Քիմմիթի խոսքով, ռուսական զենք գնելու Թուրքիայի քաղաքական դրդապատճառները պարզ են, սակայն, այդ որոշումն իրականում ավելի է բարդացնելու ՆԱՏՕ-ի աշխատանքը եւ վնասելու է առաջին հերթին հենց Թուրքիային: